MSKH.AM  Նորություններ  Հայտարարություններ  Տեղեկատու     
     
Սկիզբ

Ծրագիր
     Կրտսեր դպրոց     
     Դաստիարակի
     օրագրից          

     Բլբլոց              
    
     ՆՀԾ և համագոր
ծակցություն

Ժողովածու Հղումներ Ֆոտոալբոմ
Նախակրթարան
Ամսագիր

  
    

Արխիվ "Նախակրթարան" 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

Աշխարհի կրտսեր դպրոցները
Ավստրալիա, Ֆրանսիա  Գրիգորյան Աշխեն. 
Կոմիտաս
Պարն ու մանուկը
Դասը վարում է դասվարը
Բանավոր խոսքի զարգացում և տառաճանաչություն. «Կապիկն ու կապիկը»
Աիդա Պետրոսյան    Լիլիթ Բաբայան
Տնային առաջադրանքները 5 տարեկանների մեկամյա ուսուցման խմբում
Լիլիթ Բաբայան
Ընտանեկան կրթություն` հեռավար ուսուցմամբ
Ուշադրության կենտրոնացում Բեռնել/Download
Ծնողի իրազեկման դպրոց
ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՎԻ «Ինչպես դաստիարակել ծնողներին»  (շարունակություն)
Հեքիաթներ մտքի սահմանից այն կողմ
Դ. Սոկոլով ` «Հեքիաթների բժիշկը»
Նոր էջ
Նախորդ հեքիաթի արձագանքները` «Ծույլ գետը»
Խաղադարան

ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑՆ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ
Աշխեն Գրիգորյան

Ավստրալիայի կրթական համակարգը շատ նման է անգլիական կրթական համակարգին: Դպրոցներում ընդունված են հետևյալ մակարդակները.
Կրտսեր դպրոց (1-6-րդ դասարաններ)
Միջին դպրոց (մինչև 10-րդ դասարան)
Ավագ դպրոց (11-12-րդ դասարաններ):

Ավստրալիայի օրենքով 6 և ավելի մեծ տարիքի երեխաները պետք է հաճախեն դպրոց: Գործնականում ծնողների մեծամասնությունը

երեխաներին դպրոց են բերում, հենց լրանում է նրանց 5 տարին: Կրտսեր և միջին դպրոցում աշակերտներն ուսումնասիրում են անգլերեն, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, օտար լեզու, ֆիզկուլտուրա: Դրանց ավելանում են ընտրովի առարկաներ` երգ, նկարչություն և այլն:
Դպրոցներում մեծ ուշադրություն է դարձվում աշակերտների օժտվածությանը, տաղանդին ու հետաքրքրություններին: Դպրոցական ծրագիրը այնպես է կառուցված, որպեսզի  բացահայտվի աշակերտի մտավոր, հասարակական, ստեղծագործական  առավելագույն ներուժը:
Դպրոցների մեծ մասը պետական են: Կան նաև մասնավոր դպրոցներ, որտեղ ուսումը վճարովի է: Շատ են կաթոլիկ մասնավոր դպրոցները, որոնք ղեկավարում է Կաթոլիկ կրթական կոմիտեն: Չնայած անվանմանը, այս դպրոցներում բավական լուրջ ծրագրեր են գործում և կրոնական ուղղվածություն համարյա չունեն:
6-15 տարեկան երեխաների համար դպրոց հաճախելը պարտադիր է:
Կրտսեր դպրոցի կառուցվածքը Ավստրալիայի տարբեր նահանգներում տարբեր է: Որոշ տեղերում կրտսեր դպրոցում ուսուցումը տևում է 6տարի, մյուս տեղերում`7: Որոշ նահանգներում տարրական դպրոցին նախորդում են նախապատրաստական կուրսեր, ուսուցում մանկապարտեզներում:
Ուսումնական տարին բաժանվում է քառորդների (յուրաքանչյուրի տևողությունը 12 շաբաթ),սկսվում է հունվարի վերջին և ավարտվում դեկտեմբերի սկզբին:
Չնայած կրտսեր դպրոցում ուսուցման թվացող հեշտությանն ու ծրագրերի թեթևությանը, արդեն իսկ այս շրջանում աշակերտներին սովորեցնում են ինքնուրույն աշխատելուն:Կրտսեր դպրոցն ավարտողը քննություն է հանձնում` հաջորդ փուլ` միջին դպրոց անցնելու համար: Երբեմն պահանջվում է ևս մեկ տարի պարապել`նման քննություն հանձնելու համար:

ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Ֆրանսիայում կրթական համակարգի հիմնական սկզբունքները արդեն ունեն հարյուրամյա պատմություն և սկսել են իրագործվել 1880-90-ական թվականներից: Կրթությունն անվճար է, չունի կրոնական բովանդակություն և

պարտադիր է 6-16 տարեկան բոլոր երեխաների համար: Ֆրանսիայում գործում են պետական և մասնավոր կրթական համակարգեր: Մասնավոր դպրոցներում սովորում է բոլոր սովորողների 20%-ը: Պետությունը հաստատում է բոլոր մասնավոր և պետական դպրոցների ծրագրերը, կազմակերպում է մրցույթներ և քննություններ:
Կրթական համակարգն ունի հետևյալ կառուցվածքը.

  • նախադպրոցական կրթություն
  • տարրական կրթություն
  • միջին դպրոց
  • բարձրագույն կրթությունՆախադպրոցական հաստատությունները հաճախ համարվում են ֆրանսիական կրթական համակարգի մեծ ձեռքբերում: Ըստ տարիքային խմբերի`երեխաները սովորում են նկարչություն, ծեփագործություն , բանավոր խոսք, նախապատրաստվում են գրելուն, կարդալուն և հաշվելուն:

Տարրական կրթությունը տևում է 5տարի և բաժանվում է հետևյալ փուլերի.

  • Նախապատրաստական կուրս(CP)
  • Սկզբնական կուրս 1-ին տարի(CE1)
  • Սկզբնական կուրս 2-րդ տարի(CE2)
  • Միջին կուրս 1-ին տարի(CM1)
  • Միջին կուրս 2-րդ տարի(CM2)

Մանկապարտեզից դպրոց անցումը երբեմն դժվար է լինում այն երեխաների համար, ովքեր պետք է հարմարվեն կարգուկանոնին: Դասերը շաբաթական 27ժամ են տևում: Չորեքշաբթին և կիրակին հանգստյան օրեր են: Բոլոր առարկաները վարում է մեկ ուսուցիչ: Այս տարիքում են ձևավորվում այնպիսի հիմնարար գիտելիքներ, ինչպիսին են բանավոր խոսքը, գիրը, կարդալը, որոնք հիմք են հանդիսանում հետագա ուսուցման համար: Աշակերտն աստիճանաբար ձեռք է բերում ինքնուրույնություն: Ուսումնական ծրագրի հիմնական ուղղություններն են.

  • Ֆրանսերենի տիրապետում
  • Կյանքը միասին
  • Մաթեմատիկա
  • Ճանաչենք աշխարհը
  • Գեղարվեստ:

Չնայած հին շենքերի պատերին դեռ կարող ենք տեսնել <<Դպրոց տղաների համար>>, <<Դպրոց աղջիկների համար>> գրություններ, սակայն տղաներն ու աղջիկները այժմ միասին են հաճախում դպրոց:

Էջ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15

 

Պատ



"Մխիթար Սեբաստացի" Կրթահամալիր 2008թ