Սկիզբ 
Ծրագիր 
Կրտսեր դպրոց
Դաստիարակի
օրագրից
Բլբլոց
ՆՀԾ և համագոր ծակցություն  Ժողովածու
Հղումներ
Ֆոտոալբոմ 
|

Գանյան դպրոցում
Այսօր Բորիսիկը տանից անտրամադիր էր եկել: Ինչ արեցինք, տրամադրությունը չբացվեց: Մտավ սենյակ և նստեց աթոռին: Սկսեցի երգել <<Արև, արև>> երգը` բառերը փոխած:
Բորի՛ս, Բորի՛ս, արի դուրս,
Քեզ բերել եմ աչքի լույս,
Քո քույրիկը` Սվետան,
Բերեց չամիչ մեկ աման,
Ամպը եկավ մութ արավ,
Չամիչն աչքերես կորավ:
Բաց երեսդ, Բորիսիկ,
Մի բուռ չամիչ քեզ կտանք...
Օ¯խ, Բորիսին խաբեցինք,
Օ¯խ, Բորիսին խաբեցինք,
Օ¯խ, Բորիսին խաբեցինք,
Մեր սենյակից հանեցինք,
Մեր սենյակից հանեցինք: |
 |
Բորիսիկը երգի կեսից պայծառացավ և ժպտուն աչքերով սկսեց մեզ նայել:
Երբ սկսեցի այդ երգը երգել, երեխաները միացան ինձ, երբ բառերը փոխեցի, նրանք զարմացած նայում էին:
Օրվա ընթացքում Բորիսիկն անընդհատ ասում էր.
- Ընկե՛ր Արևիկ, եկեք նորից երգենք:
Եվ ամեն անգամ ժպտալով երգում էր մեզ հետ:
***
Երեխաների հետ որոշեցինք նկարների գիրք կազմել: Նրանց բաժանեցի ծալած թուղթ և սկսեցինք աշխատանքը: Սկզբից նկարեցին գրքի կազմի վրա, այնուհետև` մեջը: Վերջում գրեցի ամեն մեկի հեքիաթի անունը: Կարենի հեքիաթի վերնագիրը հետաքրքիր է` ՚Կախարդական Անբան Հուռինՙ:
Հարցրեցի, թե ինչո՞ւ է այդպես անվանել: Նա ասաց.
- Հեքիաթի անունն այդպես եմ դրել, որովհետև մի կախարդ գալիս է և Անբան Հուռիին պառավացնում է, քանի որ նա ծույլ էր: Վերջում, Հուռին սկսում է աշխատել, և կախարդը նրան գեղեցկացնում է:
Հանկարծ Ինգան, որը նույնպես 3 տարեկան է, ասաց.
- Իսկ ինձ գազանանոցից են գտել:
- Դու կապիկի վանդակում էիր ապրո՞ւմ,- հարցրեցի ես:
- Չէ՛,- պատասխանեց Ինգան,- ես արջերի վանդակում էի ապրում: Ամեն օր նրանց համար սուպով ճաշ էի եփում:
- Ի՞նչ գույն էին արջերը,- հարցրեցի ես:
- Մեկը կարմիր էր, մյուսը` կանաչ: Ես իրենց մայրիկն էի:
Սեպտեմբերի 10
Առավոտյան, խմբասենյակ մտնելու պահից սկսած, նրանք դառնում են ինքնուրույն: Փոխում են հագուստը, հագնում են հողաթափերը, ինչ-որ պատկեր նկարելով ՙՆերկա-բացակա՚ էջի վրա, իրենց ներկա են դնում:Հետո սկսում ենք գործընթացը:Տղաները սեղանները բակ են տեղափոխում, իսկ աղջիկները փոշիներն են հավաքում, ծաղիկներն են ջրում,և այսպես մինչև բոլորը կհավաքվեն:
Հիմա պետք է խաղանք արթնանալու խաղը:
Բոլորս միասին գնացք ենք կազմում և միացնում ենք երաժշտությունը ու սկսում ենք խաղալ: Ամեն անգամ, որտեղից գնացքը պոկվում է, դառնում են տարբեր գնացքներ: Մինչև երգի ավարտը որ գնացքում ավելի շատ երեխա է մնում, այդ գնացքի երեխաները հաղթող են ճանաչվում:
Խաղին հաջորդում է նախավարժանքը: Շրջանաձև նստում ենք գորգի վրա` ոտքերը առաջ պարզած, միացնում ենք երաժշտությունը, ու սկսում ենք նախավարժանքը:
Գլխից հասնում ենք ոտքերը ու ասում եմ, որ մնացին միայն թռիչքները, Վազգենը զարմացած նայեց ինձ ու ասաց.
-Ի~, հիմա նստած ոն՞ց ենք թռնելու:
-Բա կանգնի, որ թռնենք: Տիգրան
-Բա թռնեմ, որ կարողանամ կանգնեմ: Վազգեն
-Նստած ոնց կթռնե՞ս: Դավիթ
-Բա նստած եմ, թռնեմ որ կանգնեմ: Վազգեն
Կանգնեցինք, հիմա թռչկոտում ենք, սկզբում երկու ոտքով, հետո մեկական: Ինգան ասաց.
-Ընկեր Անի, բա են մյուս ոտքս ու՞ր դնեմ, որ մյուսով թռչեմ:
Ասացի.
-Ինգա ջան, մի ոտքդ ձեռքով բռնի, մյուս ոտքիդ վրա թռչկոտի:
-Ընկեր Անի, ոտքս շատ ծանր ա ,չեմ կարա բռնեմ, բռնում եմ ընկնում ա:
Մի լավ ծիծաղեցինք ու անցանք նախաճաշի:
Լուռ սպասում են, թե ինչ են ուտելու,ու տիկին Ռիման ձմերուկ բերեց:
-Ես սովից մեռնում են, դուք ինձ ձմերուկ ե՞ք տալիս: Դավիթ
-Ձմերուկը կեր, կկշտանաս:
-Ջրով կշտանում ե՞ն: Դավիթ
-Ձմերուկը ջուր ա՞:
-Հա բա ինչ ա, քաղցր ջուր ա:
-Ջուրը կծում ե՞ն:
-Յա,դեռ չկծած, բերանիս մեջ անհետանում ա, մենակ քաղցրությունն եմ զգում:
-Բա կորիզնե՞րը:
-Կորիզները որ հանեմ ինչ, գոնե էդ ուտեմ:
Մի քանի րոպե հետո նորից հարցրեց.
-Ընկեր Անի, բա մյուս ճաշը երբ ենք ուտելո՞ւ:
Ասացինք մի քանի ժամ հետո:
-Լա~վ, հաստատ ես մի քանի ժամ հետո սովից կմեռնեմ:
Հիմա պետք է խոսենք օրվա մասին:Զրույց:
Ին՞չ է օրը:
-Գնդակ:
Ին՞չ գույն ունի:
-Դեղին:
Ինչո՞ւ դեղին:
-Բա արևը չի դուրս գալիս, որ մենք արթնանում ենք:
Արևը ե՞րբ ա դուրս գալիս:
-Ցերեկը:
Իսկ ի՞նչ կլինի, երե արևը դուրս չգա:
-Բան էլ չի լինի, գիշեր կլինի, մութ կլինի, ենքան կքնենք մինչև արևը դուրս կգա:
Գիշերն ի՞նչ գույն ունի:
-Սև:
Ինչո՞ւ սև:
-Որովհետև արևը գնում ա քնելու, լույսերը տանում ա մութն ա գալիս:
Իսկ մութը չի՞ քնում:
-Մութը միշտ էլ քնած ա, դրա համար էլ սև ա:
Իսկ ո՞նց ա լինում, որ անընդհատ լինում ա գիշեր-ցերեկ:
-Չգիտե՞ս, ասեմ ոնց, գնդակը գցում ենք ինքը գլորվում ա, մի հատ գիշեր, մի հատ ցերեկ:
Մի պահ լռություն մեկ էլ Տիգրանը կանգնեց ու լուրջ խոսում է.
-Վերջ, հաստատ վերջ, եթե գնդակը կանգնում ա, ուրեմն օր, վերջ, վերջ, վերջ:
Որպեսզի թեման շարունակվի ու ես կարողանամ իրենց ՙհավաքել՚, հարցրեցի.
-Մենք ի՞նչ գիտենք, որը սկսոմ ենք գիշեր-ցերեկով:
-Խա~ղ:
Բոլորը պառկեցին գորգին ու սկսեցինք խաղը:
էջ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
|
Պատ
 |