Սկիզբ 
Ծրագիր 
Կրտսեր դպրոց
Դաստիարակի
օրագրից
Բլբլոց
ՆՀԾ և համագոր ծակցություն  Ժողովածու
Հղումներ
Ֆոտոալբոմ 
|
ԱՄԱՆՈՐ
Նոր դպրոց-պարտեզի նախակրթարանում տիրում
էր աշխույժ տրամադրություն: Բոլորս պատրաստվում էինք Ամանորին: Քանի որ Ամանորի գլխավոր զարդը տոնական եղևնին է լինելու, նախ և առաջ խաղալիքներ ենք պատրաստում մեր տոնածառի համար: Առաջին խաղալիքները թելից են, որոնք, ըստ մեր Սոնայի`«կլեյափուչիկական» են, որովհետև հավաքված են փուչիկի վրա էմուլսիայի օգնությամբ: Երեխաները փչեցին փուչիկները, Քանի որ փուչիկները շատ փոքր էին, փչելը դժվար էր, և մեր չաղլիկ Արմենը բողոքեց. «Հեսա էնքան եմ փչելու, որ ցմփոր Կառլսոն դառնամ»: Հետո էմուլսիայով պատված թելերը փաթաթեցինք փուչիկների վրա և կախեցինք չորանալու: Մեկ օրից նրանք պատրաստ էին: Երեխաներն անցան աշխատանքի, ամենահետաքրքիրը նրանց համար փուչիկը պայթեցնելու պահն էր: Սկսեցին ձևավորել: Դավիթն ասաց, որ իրենը պիտի պապիկի նման լինի ու երկար բեղեր ունենա: Այդպես էլ ստացվեց: Կպցրեց անպետք խաղալիքից պոկած աչքերը, մի քիթիկ, և ստացավ այս պապիկին: Ափսոս, այս խոզի թե չգիտես ինչի գրիպը ամեն ինչ խառնեց իրար. Լիքը բաներ ունենք դեռ անելու: Կանենք, ոչինչ…
Մյուս աշխատանքը պապյե-մաշեներից դիմակների պատրաստումն էր: Նախ պատրաստեցինք դրանք, թողեցինք, որ չորանան: Չորանալուց հետո երեխաները ներկեցին պապե-մաշեներին` ըստ իրենց նախընտրած գույների: Ռուբինայն հարցրեց.
- Բայց ինչի՞ ենք իրան ասում պապե-մաշե, հենա թող լինի տատե-մաշե: Մաշած պապին թող դառնա մաշած տատի:
- Բա որ պապին ու տատին կռվե՞ն, Նոր տարին կուշանա,- ասաց Անին:
Այսպիսով, ներկված պապե-մաշեներից դիմակի փոխարեն 
ստացանք ահա այսպիսի կրիա, ով իր արտաքինով շատ ծիծաղացրեց բոլորիս:
Ափսոս, այս խոզի թե չգիտես ինչի գրիպը ամեն ինչ խառնեց իրար. Լիքը բաներ ունենք դեռ անելու: Կանենք, ոչինչ…
Նոր դպրոց-պարտեզ
5 տարեկաններ և Անահիտ
էջ 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47
|
Պատ
 |