MSKH.AM  Նորություններ  Հայտարարություններ  Տեղեկատու     
     
Սկիզբ

Ծրագիր
     Կրտսեր դպրոց     
     Դաստիարակի
     օրագրից          

     Բլբլոց              
    
     ՆՀԾ և համագոր
ծակցություն

Ժողովածու Հղումներ Ֆոտոալբոմ
Նախակրթարան
Ամսագիր

  
    

Շողիկ Սահակյան
3 տարեկանների խումբ

***
Երբ մի օր արթնանաք ու տեսնեք, որ աշխարհի բոլոր գույները կորել են, ի՞նչ կլինի այդ ժամանակ:
_ Խայտառակություն,- ասաց Վաչիկը:
_ Կկոտորվենք, - վախեցավ Արշիլը:

Լիլիթ Բաբայան
5 տարեկանների խումբ

***
Էլեկտրոնային գրատախտակի օգնությամբ անգլերեն խաղ ենք խաղում: Բոլորը ոգևորվել են, աղմկում են, իրար հորթ չեն տալիս: Գարիկը, մի կողմ կանգնած, նայում է:
_Գար, էս ինչու մոտիկ չես գալիս:
_Եքա տելևիզորը դրանց չի հերիքում, մոտ գամ ինձ կգզեն,-նեղացած պատասխանեց Գարիկը:

***
Հասմիկը երկա~ր նայեց թութակների ու ասաց._Ընկե'ր Լիլիթ, էս թութակների որբանո՞ց է, առանց մոր բերել ենք էս խեղճերին էստեղ գցել:
***
Զրուցում ենք: Հարցն այսպիսին էր. «Ո՞ր կենդանուն է նման մեր դաստիարակը»:
Մեկն ինձ կենգուրուի նմանեցրեց, մեկը` ծիտիկի…
Մանեն երկար ուսումնասիրում էր ինձ, վերջապես արտահայտվեց.
_Ընկեր Լիիթ, դու ոնց որ մարդու ես նման:

Աբրահամյան Արմինե
Գեղարվեստի վարժարան
1-ին դասարան

***
Զրուցում էինք այն մասին, թե ինչ ենք սիրում, ինչ չենք սիրում:
Դավիթին հարցրի.
_Դավ, դու ի՞նչը տանել չես կարողանում:
_Ալյուր:
Բոլորը զարմացան. Ո~նց, ալյուրից հաց են թխում և նման բաներ: Ես հարցրի.
_Ինչո՞ւ:
_Որովհետև պարկով ալյուրը ծանր է:

 

Սոնա Նիկոլյան
Գեղարվեստի վարժարան

3 տարեկանների խումբ
_Ի՞նչ կլիներ, եթե ծտի սազը  չկոտրվեր:
_ Եթե սազը չկոտրվեր, ծիտը չէր թռնի ու երգի, չար ծիտը գրում էր` ծընգլը-մը նգլը:(Մարտին Հայրապետյան)
Ծիտը չար ծիտ էր, անկարգ էր: (Նարե Մանուկյան)
Սազը կտաներ իր տատիկին կտար, տատիկն էլ հաց –լավաշ կտար: (Լիլիթ Շահբազյան)

***
Պատրաստվում էինք  նախաճաշի: Լվացվեցինք, նստեցինք սեղանների շուրջ: Նախ կապեցի  Մագիի  գոգնոցը, հետո`  Հարությունի, փնտրեցի  տեսա, որ Ալինայի գոգնոցը չկա, մոռացել էր տանը: Հարցրեցի.
-Ալինա, գոգնոցդ  ու՞ր է:
-Վա~յ, վա~յ,  կորել է :
-Բա ինչպե՞ս ես ճաշ ուտելու:
-Էսպես` թաթիկով, դնչիկով,  քիթիկով, - պատասխանեց Ալինան:

Էջ 7 8 9 10 11 12 13 14 15

 

Պատ



"Մխիթար Սեբաստացի" Կրթահամալիր 2008թ