![]() |
||
|---|---|---|
|
||
Կրտսեր դպրոց Դաստիարակի օրագրից |
ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՄԱՐՄԱՐՅԱ ՍՐԱՀՈՒՄ Կրթահամալիրում կյանքը եռում է: Եթե ուզես ամեն տեղ լինել, ամեն ինչի մասնակիցը դառնալ, հաստատ չես հասցնի: Այդ ռիթմին միայն կիթահամալիրի տնօրենն է հարմարվում: Այդ օրն էլ` նոյեմբերի 6-ին, մարմարյա սրահում հերթական արարողությունն էր` հանրապետության նախադպրոցական հաստատությունների երաժշտության դաստիարակների վերապատրաստումների ամփոփումը: Սրահը լեփ-լեցուն չէր (հասկանալի էր` դասի ժամ էր), բայց հանդիսավոր էր, տոնական: Երաժիշտ դաստիարակների հերթական խումբն էր ելույթ ունենում: Տիկին Մարինեն, ինչպես միշտ, տարերքի մեջ էր: Դաստիարակներն ասում են, որ նա ուզենա` ողջ աշխարհին հայկական պարեր կպարեցնի: Մեկն էլ կատակեց` իզուր Արագածի շուրջպարի կազմակերպումը նրան չեն հանձնարարաել: Նախ ելույթ ունեցավ երգչախումբը: Մասնակիցներն այնքան լավ էին երգում, որ դպրոցի տարբեր անկյուններից մարդիկ այստեղ հավաքվեցին ու հմայված լսում էին: Երգչախմբերի ելույթները մեզ համար են սովորական դարձել, բայց իրականում դա երևույթ Հայաստանի Հանրապետությունում: Ցավոք սրտի մեր ոլորտի պատասխանատուներին դա առայժմ չի հուզում: Առայժմ… |
|
|
||
| "Մխիթար Սեբաստացի" Կրթահամալիր 2008թ | ||