Սկիզբ 
Ծրագիր 
Կրտսեր դպրոց
Դաստիարակի
օրագրից
Բլբլոց
ՆՀԾ և համագոր ծակցություն  Ժողովածու
Հղումներ
Ֆոտոալբոմ 
|
Չալ կաչաղակը
Չալ կաչաղակը ուզում էր ճուտիկ ունենալ: Նրա ուզածը եղավ և նա ճուտիկ ունեցավ:
Մի անգամ էս ճուտիկը որոշեց մայրիկից թաքուն թռչել, գնալ`պանիր գտնելու:
Նա թռչում էր, թռչում, ծառին էր նստում, կտուցն էր շարժում, շարժում էր շարժում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.
-Չկա, չկա, պանիր չկա:
Մի օր էլ մտածեց.
-Ավելի լավ կլինի գնամ, մայրիկ կաչաղակից պանիր ուզեմ, թե չէ այսպես ման գալով բան դուրս չի գա: Ղանադյան Քնար
Փնթի կաչաղակը
Փնթի կաչաղակը քայլում էր, քայլում ու սարին պառկում: Պառկում էր, պառկում, բերանն էր շարժում: Բերանն էր շարժում և պոչատ աղվեսին մի խոսք էր ասում.
-Կաթ կա՜, հա՜, հավ կա՜, հա՜, չէ՜:
Նորից վազում էր, վազում, ամպին էր նստում; Նստում էր նստում, թևիկն էր շարժում ու ծտին խփում.
-Ձագ ունեմ, հա՜, թոռ չունեմ, հա՜, չէ՜:
Նորից թռչում էր, թռչում, ընկնում էր, ընկնում ու հավի բուն մտնում: Մտնում էր, մտնում, իրեն էր շարժում, շարժում էր, շարժում ու ձու էր ածում.
_Կա՜, կա՜, ձու կա, հա՜: Հարությունյան Էլեն
Թռչող մարդը
Թռչող մարդը նստում է, նստում ծառին ու երգ է ասում.
-Չէ՜, չկա՜, չէ՜, չկա՜:
Մի օր էլ նա սարին է նստում ու երգ է ասում.
-Ես թռչող մարդ եմ, ես կախարդ եմ, ես թռչում եմ, բայց մարդու նման եմ:
Մի օր էլ էս թռչող մարդը թռչում է, թռչում ու գայլի բերանն է ընկնում: Գայլն ուտում է նրան ու նա էլ չի երգում: Ասրումյան Գարեգին
Չար տատիկը
Չար տատիկը մի օր խնձոր հավաքելուց է լինում, նստում է ծառին ու ասում.
-Ջուր չկա, չէ՜, չէ՜, չկա՜, հա՜, հա՜:
Հետո իջնում է ծառից ու նորից բարձրանում; Բարձրանում է ու երգում.
-Չկա՜, հա՜, հա՜, չէ՜, չէ՜:
Այս անգամ չար տատիկը բարձրանում է ամենաբարձր ճյուղին: Ճյուղը կոտրվում է, ընկնում է ներքև ու երգում.
-Չկա՜, չէ՜, չէ՜, կա՜,կա՜: Անժուր Մերի
Ձեռարվեստ և թատրոն:
Պատմությունները պատրաստ էին: Ժամանակն էր մեր պատմության հերոս կաչաղակին պատրաստել: Աշխատանքային նյութերը բազմազան էին` կտորներ, ուլունքներ, թղթեր, գունավոր թելեր և այլն: Երեխաները մեծ ոգևորությամբ, իրար օգնելով, պատրաստեցին իրենց պատմության հերոսին ու դասարանը լցվեց գունավոր, բազմազան կաչաղակներով: Կարծես կաչաղակների ժողով լիներ: Ահա՜ քեզ թատրոն: Բոլորը ցանկանում էին ներկայացնել իրենց խաղը: Նրանք տարբեր շիրմաներ էին ընտրում և ներկայացնում իրենց պատմություները: Բոլորն արժանանում էին ընկերների ուշադրությանն ու բուռն ծափահարություններին: Եթե կան հետաքրքիր և ուշադիր հանդիսատեսներ, ապա կհայտնվի նաև իսկական դերասանը:
Դիտարկում- Կերպարային խաղն օգնում է ազատվել սահմանափակող կոմպլեքսներից և ինքնարտահայտվելու հնարավորություն է ընձեռում: Կերպարային խաղը ստեղծագործելու ամենաարդյունավետ միջոցն է: Այն երեխաների ամենասիրած զբաղմունքն է:
Աբրահամյան Արմինե
էջ 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
|
Պատ
 |